Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԵՄ-ն մտադիր է հրավիրել Իրանի ԱԳ նախարարին

ԵՄ-ն մտադիր է հրավիրել Իրանի ԱԳ նախարարին
08.01.2018 | 13:11

ԵՄ-ն մտադիր է հրավիրել Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆին՝ նրա հետ իրանական հակակառավարական ելույթները քննարկելու համար, հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։ «Եվրոպական դիվանագիտության ղեկավարի (Ֆեդերիկա Մոգերինի) հետ համատեղ մենք որոշել ենք առաջիկա շաբաթվա ընթացքում հրավիրել Իրանի ԱԳ նախարարին, եթե հնարավոր լինի»,- ասել է Զիգմար Գաբրիելը։

Նա նշել է, որ ԵՄ-ն ամուր կանգնած է ցույցերի ազատության աջակցության դիրքում, և կառավարությունները նույնպես պետք է աջակցեն դրան։ Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն աջակցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ցույցերի պատճառով Իրանի կառավարության փոխման անհրաժեշտության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Բեռլինը Փարիզի հետ դեմ է Իրանում տիրող իրավիճակի հետ կապված հարցերի շահարկմանը։

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ